Հայաստանում ձերբակալվել է հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով որոշակի շրջանակներում հայտնի է որպես «Ռոբսոն» և Սոչիի «ստվերային թագավոր», հայտնում է РЕН ТВ-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի ուշ հաղորդվել է, որ Թաթուլյանն ազատ է արձակվել։ Թաթուլյանը Ռուսաստանում հետախուզվում է սպանության, խարդախության և հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար։
2023 թվականի սեպտեմբերին Սոչիում խուզարկություններ էին անցկացվել խոշոր առևտրի կենտրոնների և բնակելի համալիրների շինարարության մեջ խարդախության կասկածանքով։
Ռուսական դատարանը նախկինում նրան հեռակա ձերբակալելու որոշում էր կայացրել։ Սոչիի նախկին «նայողի» միլիարդավոր դոլարների հասնող կարողությունն արդեն գտնվում է Դաշնային գույքի կառավարման գործակալության վերահսկողության տակ։
Թաթուլյանի կարճատև ձերբակալման հետ կապված միջադեպը տեղի էր ունեցել նոյեմբերի 7-ին։ Նա ունի Հայաստանի քաղաքացիություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







