Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնայինով և գրավով՝ մեկ միլիոն դրամի չափով:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նաև որոշել է Ղուկասյանի նկատմամբ սահմանել երկրից բացակայելու արգելք:
Ղուկասյանը ձերբակալել էր հոկտեմբերի 6-ին՝ սեպտեմբերի 29-ին անհետ կորածների ծնողների և Պաշտպանության նախարարության ու Ռազմական ոստիկանության աշխատակիցների միջև ՊՆ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայի միջադեպի համար։ Նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում խուլիգանության և պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու հատկանիշներով։





































