Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:29

Արսեն Ղուկասյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի․ փաստաբան

Արսեն Ղուկասյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի․ փաստաբան

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի, հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Սրտաբանի հետ ունեցած խորհրդակցության արդյունքում արձանագրեցինք, որ Ղուկասյանը միայն սրտի մասով ունի 9 ծանր հիվանդություն, որոնք կառավարության որոշմամբ՝ թվարկված են որպես կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ»,- մանրամասնել է փաստաբանը։

Ղուկասյանին և անհետ կորած զինծառայողի հարազատ Ապիջան Սարգսյանին ձերբակալել էին հոկտեմբերի 6-ին՝ սեպտեմբերի 29-ին անհետ կորածների ծնողների և ՊՆ ու ռազմական ոստիկանության աշխատակիցների միջև ՊՆ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայի միջադեպի համար։ Նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում խուլիգանության և պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու հատկանիշներով։ Ղուկասյանին կալանավորել էին հոկտեմբերի 7-ին։

Անհետ կորած զինծառայողների ծնողները սեպտեմբերի 27-ին և 29-ին փակել էին ՊՆ շենքի մուտքը՝ պահանջելով հանդիպում մի քանի բարձրաստիճան զինվորականների հետ։ Սեպտեմբերի 29-ին գերատեսչության շենքի մոտ քաշքշուք էր սկսվել, երբ ծնողների խոսքով՝ իրենց հայտնել էին, որ հանդիպումը միայն փոխնախարար Արման Սարգսյանի հետ է լինելու։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+