ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և փաստաբան Ռոբերտ Ամստերդամը Վաշինգտոնում ամերիկացի պաշտոնյաներին տեղեկացրել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունների մասին։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Յուրաքանչյուր մայրաքաղաք, ուր կայցելենք, կշարունակենք բացահայտել Կարապետյանի և եկեղեցու դեմ ուղղված զրպարտչական գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Փաստաբանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները երկրի ամենահարգված ձեռնարկատերերից մեկին՝ Կարապետյանին, բանտարկել են անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով։ Նա նաև հիշեցրել է, որ իշխանությունները վարկաբեկում են ՀԱԵ-ն՝ հարձակվելով հայ ժողովրդի հավատքի և ազգային ինքնության հիմնարար սյուների վրա։
Ամստերդամն օգոստոսին միացել էր Կարապետյանի շահերը ներկայացնող փաստաբանների խմբին։ Նա գործարարի ձերբակալությունն անվանել էր քաղաքական որոշում, որը հակասում է ժողովրդավարության և միջազգային իրավունքի սկզբունքներին։ Փաստաբանը հետագայում մատնանշել էր Հայաստանում ավտորիտարիզմի աճը և քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հիստերիկ» հայտարարությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







