Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը՝ թույլ տալով ՀՀԿ փոնախագահ Արմեն Աշոտյանին մեկնել Բարսելոնա՝ մասնակցելու «Եվրոպական ժողովրդական կուսակցության» քարտուղարների համաժողովին։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել էր, որ Աշոտյանը հրավեր է ստացել մասնակցելու հոկտեմբերի 2-3-ը կայանալիք համաժողովի բացման արարողությանը։ Դատարանը որոշել է վերացնել բացակայելու արգելքը, սակայն սահմանափակել շփումները։
Մելիքյանը նաև միջնորդել է վերացնել 22։00-8։00-ն տանից դուրս չգալու մասին վարչական հսկողության պայմանը, ինչը նույնպես բավարարվել է։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին։
2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Նրան կալանավորել էին 2023 թվականի հունիսի 16-ին։ Իրավապահները որպես կալանավորման պատճառ նշել էին խափանման միջոցի խախտումը՝ բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Հունիսի 9-ին Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվել էր։




































