Ազգային ժողովը 64 կողմ ձայնով ընդունեց բարձր երաժշտություն միացնող վարորդներին տուգանելու և նրանցից 2 միավոր հանելու նախագիծը:
Օրենքի նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։ Նախագծում նշվում է, որ այն վարորդները, ովքեր իրենց մեքենաների վրա տեղադրում են լրացուցիչ ձայնային ուժեղացուցիչներ կամ «սպորտային» խլացուցիչներ, կտուգանվեն: Տուգանքը կկազմի աշխատավարձի 10-ապատիկի չափը:
Նախագծի համահեղինակ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ լրացուցիչ ուժեղացուցիչները կամ խլացուցիչները խանգարում են ինչպես հասարակական անդորրին, այնպես էլ երթևեկությանը։

























