«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերերար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Դավիթ Քալաշյանի դեմ՝ պահանջելով հրապարակային հերքել Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակած զրպարտություն համարվող տվյալները, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի Datalex.am կայքից։
Օգտատեր Քալաշյանը, համաձայն հայցի, մի քանի տեսանյութով սուտ և անհիմն տեղեկություններ է տարածել Կարապետյանի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ նրա կողմից, իբր, ֆինանսական պարտավորությունների չկատարման մասին։
Կարապետյանը, որպես զրպարտության համար փոխհատուցում, դատարանից պահանջել է Քալաշյանից բռնագանձել 6 մլն դրամ։
Հունիսին «Տաշիր» խմբի նախագահն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։
Հուլիսին Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանն Armenia Today-ին հայտնել էր զրպարտություն համարվող տվյալները հերքելու բովանդակությամբ դատարան ներկացրած 11 հայցի մասին։
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը
Սամվել Կարապետյանի պահանջով դատարանը 9 մլն դրամի արգելանք է դրել Արսեն Թորոսյանի գույքի վրա
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







