Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։
«Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»,- նշել է նա։
Ավելի վաղ ԶԼՄ-ում տեղեկություններ էին շրջանառվում, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այժմ Հատուկ քննչական ծառայությունում է։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեր հարցին ի պատասխան, նշեց, որ չի մեկնաբանում այս տեղեկատվությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







