Հոգեբուժարանից փախուստ կատարած անձը հայտնաբերվել է, Armenia Today-ին հայտնել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը։
Նա մանրամասնել է, որ հայտնաբերված անձը փախուստի էր դիմել հուլիսի 24-ին։ Նրա նկատմամբ հարկադրանքի միջոց է կիրառվել և տեղափոխվել է հոգեբուժարան։
ՔԿ-ից հավելել են, որ դեպքը կապ չունի հուլիսի 21-ին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից փախուստի դիմած 2 քաղաքացիների հետ։
Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Կասկադում հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող, «Նուբարաշեն»-ից փախուստի դիմած 26-ամյա Արման Ա.-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







