Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:24

Չեղած բանի վերաբերյալ ի՞նչ ցուցմունք տալ. Սամվել Կարապետյանի փաստաբան

Չեղած բանի վերաբերյալ ի՞նչ ցուցմունք տալ. Սամվել Կարապետյանի փաստաբան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 3-րդ անգամ է հարցաքննվել, այս անգամ՝ ենթադրյալ փողերի լվացման գործով, Armenia Today-ին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

«Ընդհանուր բովանդակությունն այն է, որ ներկայացված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է, իրականության հետ ընդհանրապես աղերս չունի։ Չեղած բանի վերաբերյալ ի՞նչ ցուցմունք տալ»,- շեշտեց փաստաբանը։

Նա մանրամասնեց, որ հարցաքննությունը տեղի է ունեցել դեռևս կալանքի երկարաձգման միջնորդությունից առաջ՝ մինչև օգոստոսի 10-ը։ Հակոբյանը նշեց, որ  ընթացակարգն է այդպիսին՝ նոր մեղադրանքի դեպքում հարցաքննություն է իրականացվում։

«Ըստ կարգի՝ նոր մեղադրանք առաջադրելու դեպքում հարցաքննության միջոցով հարցնում են դիրքորոշում՝ մեղադրանքի վերաբերյալ»,- հավելեց նա։

Փաստաբանը, հաշվի առնելով նախաքննությունը, չմանրամասնեց, թե, մասնավորապես, ի՞նչ են հարցրել Կարապետյանից և ի՞նչ է նա պատասխանել։ Միևնույն ժամանակ՝ նա վերահաստատեց պնդումը, որ Կարապետյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է։

Հակոբյանը տեղեկացրեց, որ Կարապետյանին, ընդհանուր առմամբ, 3 անգամ են հարցաքննել։

«Մեկ անգամ հաձաքննել են քննչական մարմնում, երբ ձերբակալել են, երկու անգամ էլ քրեակատարողական հիմնարկում»,- ասաց փաստաբանը։

Հակոբյանը նաև հայտնեց, որ վերջին օրերին Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ իրականացնող մարմինների կողմից որևէ նոր միջնորդություններ պաշտպանական խմբին հայտնի չեն, իսկ պաշտպանության կողմն իրականացնում է բոլոր գործողությունները մշակված մարտավարությամբ և ռազմավարությամբ։

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը:

Հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորված Կարապետյանի։ Այնուհետև նա իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ Հուլիսի 14-ին նա հայտնել էր նոր քաղաքական թիմ ձևավորելու մեկնարկի մասին։

Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+