Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ ձերբակալել է «Հայփոստ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Արման Աբրահամյանին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ Աբրահամյանը կասկածվում է Պետգույքի կառավարման կոմիտեում իր նախկին պաշտոնավարման ժամանակ մոտ 200 մլն դրամի ենթադրյալ չարաշահման գործով։
Կոմիտեում 5 անգամ նկատողություն ստանալուց հետո նա 2022-ին ազատվել էր աշխատանքից և նշանակվել «Հայփոստ»-ի տնօրենի տեղակալ, հիշեցրել է լրատվականն ու հավելել, որ ընկերության տնօենն ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինն է՝ Շուշան Ալեքսանյանը։
Թարմացված
Հակակոռուպցիոն կոմիտեն Armenia Today-ին հաստատեց «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենի ձերբակալման մասին տեղեկությունը։ Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի խոսքով՝ պաշտոնյան ձերբակալվել է իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում։





































