Իրավապահները հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանի սրահից առևանգված կտավը, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Օգոստոսի 18-ին 46-ամյա կինը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որ վաճառքի նպատակով օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։ Օգոստոսի 19-ին, ոստիկանության լրատվականի հաղորդմամբ, պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել է, արարքը խոստովանել է։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։






































