Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության օպերատիվ խումբն օգոստոսի 9-ին Ռուսաստանից Հայաստան է տեղափոխել 2014 թվականից խարդախության գործով հետախուզվող 47-ամյա տղամարդուն, հայտնել են ՆԳՆ-ից։
Նրան տեղափոխել են Մոսկվա-Երևան չվերթով։ Տղամարդը Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր 2014-ի հունիսի 30-ից (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով):
ՆԳՆ-ից հավելել են, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







