Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 20:09

Հայաստան եմ եկել՝ պաշտպանելու եկեղեցուն և նրա կալանավորված զավակներին․ Ռոբերտ Ամստերդամ

Հայաստան եմ եկել՝ պաշտպանելու եկեղեցուն և նրա կալանավորված զավակներին․ Ռոբերտ Ամստերդամ

Ամերիկյան հայտնի փաստաբան, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ղեկավար շրջանակի նշանավոր ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը ժամանել է Հայաստան ու լրագրողներին պատմել իր այցի նպատակների մասին, որոնց թվում նաև «Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Սամվել Կարապետյանին պաշտպանելն է։

«Հայաստան այցի իմ հիմնական նպատակը պաշտպանելն է եկեղեցուն, նրա զավակներին, որոնք ապօրինաբար զրկվել են ազատությունից։ Երբ մարդիկ հավատացյալ են, սիրում են իրենց եկեղեցիները, ինչպես պարոն Կարապետյանը, բայց իրենց բիզնեսն ապօրինաբար ռեյդի է ենթարկվում, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ։ Այս դեպքում կառավարության և եկեղեցու միջև երկխոսության անհրաժեշտություն կա»,- ասել է փաստաբանը։

Նա հույս է հայտնել, որ այդ երկխոսությունը կսկսվի, հարուցված գործերը կկարճվեն, և եկեղեցին պաշտպանված կլինի։ Ամստերդամը շեշտել է, որ Հայ Առաքելական եկեղեցին առանցքային նշանակություն ունի աշխարհի բոլոր քրիստոնյա ազգերի համար։

«Բոլոր հավատացյալները պարտավոր են պաշտպանել եկեղեցին»,- ընդգծել է փաստաբանը։

Ամստերդամը հավելել է, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ եկեղեցիներ է պաշտպանել, ինչի համար թեև ճնշումների է ենթարկվել, բայց շարունակել է աշխատել։

«Պարզ է, որ կարող է լինել ճնշում, բայց որպեսզի այդ ճնշումը հասնի իր նպատակին, պետք է լինի մեկը, որը կենթարկվի այդ ճնշմանը։ Պաշտպանելով կրոնը, իրավունքի գերիշխանությունը՝ մենք չենք ճկվում։ Ես սովոր եմ ճնշումների»,- նշել է նա։

Ամստերդամը հավելել է, որ պատրաստ է քննարկումներ սկսել Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել հայկական շրջանակների հետ։

Օգոստոսի 8-ին News.am-ը գրել էր, որ Ամստերդամը, որը հայտնի է նաև որպես քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան, ժամանելու է Հայաստան Հայ Առաքելական եկեղեցու և Կարապետյանի գործերի համար։

ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։

Իրավապահ մարմինները հունիսի 25-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ինչպես նաև նրա առաջնորդած ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի՝ ահաբեկչության և պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղադրանքով։ Հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը:

Կարդացեք նաև՝

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+