Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:01

«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել. ԶԼՄ

«Հայանտառն» ու Գագիկ Խաչատրյանի կինը հաշտություն են կնքել. ԶԼՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջ՝ Լաուրա Եփրեմյանի դատական վեճը հաշտությամբ է ավարտվել։ Սակայն այդ հաշտությունն ավելի շատ հօգուտ տիկնոջ է, հայտնում է «Հետք»-ը:

Լաուրա Եփրեմյանին 2010թ. 50 տարի ժամկետով ժամանակավոր օգտագործման է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության 9,42 հա մակերեսով անտառային տարածքը՝ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով:

Խոսքը Խաչատրյանների կառուցած առանձնատան հարակից անտառներնի մասին է, հավելել է լրատվամիջոցը՝ նաև հիշեցնելով, որ Խաչատրյանները պարսպապատել էին ողջ վարձակալած անտառային տարածքը բետոնե հիմքով՝ առանց թույլտվության։ «Հայանտառ»-ը դիմել էր դատարան և հայտնել, որ վարձակալը՝ իր նախաձեռնությամբ, առանց որևէ թույլտվության կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի նպատակային նշանակությունը փոխելու, իրականացրել էր կառուցապատման աշխատանքներ` քարե պարիսպ է կառուցել, որով «Հայանտառին» հասցրել է վնասներ: Պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահանջում էր վաղաժամկետ լուծել անտառային հողերի վարձակալության պայմանագիրը և հատուցել պատճառված վնասը: Պայմանագրային խախտմամբ անտառային հողն օգտագործելու հետևանքով պատճառված վնասը գնահատվել էր շուրջ 928 հազար դրամ, որի բռնագանձումն էր պահանջում ՊՈԱԿ-ը, նաև ուզում էր լուծել Լաուրա Եփրեմյանի հետ 2010 թվականին կնքած պայմանագիրը։ 

Հուլիսի 16-ին դատավոր Երեմ Եսոյանը վավերացրել է Եփրեմյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաշտության համաձայնագիրը, որով կողմերը համաձայնել են փոփոխել պայմանագրի որոշ կետեր։ Մասնավորապես, 2025թ․ օգոստոսի 1-ից Եփրեմյանի վարձակալած անտառի վարձավճարի չափը տարեկան կկազմի 11 մլն 330 հազար դրամ։ Վարձակալ Եփրեմյանը 2010 թվականից վճարել է տարեկան 471 հազար դրամ, գրել է կայքը:

Սակայն դատական վեճի կարևոր կետը պարիսպն էր, որի ապօրինի կառուցումը և  պատճառված վնասի չափը որոշվում և վիճարկվում էր դատարանում։ Հաշտության համաձայնագրով սահմանվել է, որ վարձակալ Եփրեմյանը մինչև պայմանագրի լուծումն օգտագործելու է պարիսպը, և պարտավորվում է պայմանագրի լուծումից հետո վարձակալած տարածքը երկշաբաթյա ժամկետում հանձնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ ամբողջությամբ ապամոնտաժելով բետոնե հիմքով կառուցված պարիսպը, տարածքից հեռացնել շինարարական աղբը, վերացնել կառույցի հետքերը, վերականգնել բետոնե պարսպի կառուցապատման մակերեսով անտառային հողը և այն բերել նախկին տեսքին և ամբողջությամբ վճարել տվյալ պահին պայմանագրով առկա ողջ պարտավորությունները։

Այսինքն՝ 2060 թվականին Լաուրա Եփրեմյանը պետք է հանձնի տարածքը և քանդի պարիսպը։  

Կնքված հաշտության համաձայնագրում պատճառված վնասի հատուցման մասին ոչ մի խոսք չկա։ Ավելին, Լաուրա Եփրեմյանը կշարունակի օգտագործել ապօրինի կերպով կառուցած պարիսպը մինչ պայմանագրի ավարտի ժամկետը։ Պայմանագիրը կերկարացնեն, թե իրապես տարածքը կազատագրեն բետոնյա պարսպից 2060 թվականին, հայտնի կդառնա հաջորդ սերունդներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+