Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:58

Կաշառքի գործով կալանավորված ԿԳՄՍ փոխնախարարը ենթարկվում է քր․ հետապնդման. պաշտպան

Կաշառքի գործով կալանավորված ԿԳՄՍ փոխնախարարը ենթարկվում է քր․ հետապնդման. պաշտպան

ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը հայտարարություն է տարածելով՝ նշելով, որ իր պաշտպանյալը ենթարկվում է  քրեական հետապնդման։

«ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ակնհայտ անհիմն մեղադրանքով կալանավորվեց հինգ ամիս առաջ: Վերջինս մինչ օրս որևէ սուր հայտարարությամբ հանդես չի եկել իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ և նշել է, որ ապավինում է ՀՀ արդարադատությանը ու հուսով է, որ օբյեկտիվ քննության արդյունքում կվերականգնվի իր բարի համբավը»,- գրել է պաշտպանը։

Սահակյանը հայտնել է, որ այսօր՝ կալանավորվելուց շուրջ կես տարի անց, Գևորգ Լոռեցյանը արդեն իր տարակուսանքն է հայտնում քրեական գործի դանդաղ ընթացքի վերաբերյալ, ինչի կապակցությամբ հորդորում ենք ՀՀ իրավապահ մարմիններին ցուցաբերել առավել ջանասիրություն ու հնարավորինս շուտ ավարտել գործի նախաքննությունը:

«Պետք է նշեմ, որ գործի քննության ձգձգումը պայմանավորված է նրանով, որ Գևորգ Լոռեցյանը փաստացի ենթարկվում է քրեական հետապնդման նաև մի այնպիսի արարքի համար, որի վերաբերյալ նրան մեղադրնք չի առաջադրվել, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտում է: Այլ կերպ ասած՝ պարոն Լոռեցյանը իրեն հասկանալի լեզվով (հայերեն) չի տեղեկացվել իրեն ներկայացվող նաև այդ մեղադրանքի բնույթի ու հիմքի մասին»,- գրել է Լոռեցյանի պաշտպանը։

Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ Սահակյանը նշել է, որսույն գործով որդեգրած ռազմավարությունը, հրապարակայնորեն որևէ փաստի վերաբերյալ պնդումներ առայժմ չեն կատարի:

«Պարզապես, այդ մեղադրանքի լրջության աստիճանը գնահատելու համար հիշեցնենք, որ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա ավելի քան 13 միլիոն ՀՀ դրամի չափով կաշառք ստանալու պայմանավորվածություն է ձեռք բերել տնտեսվարող սուբյեկտի հետ մրցույթի շրջանկներում նրա հաղթանակը ապահովելու հաար: Ի դեպ, ֆանտաստիկ տնտեսագետ պետք չէ լինել, որպեսզի պարզագույն հաշվարկի միջոցով հասկանալ, որ այդ մրցույթի հաղթանակի արդյունքում տվյալ կազմակերպության շահույթը կազմելու էր մի քանի անգամ ավելի փոքր գումար, քան «պայմանավորված կաշառքի» գումարն էր: Հիմա քրեական հետապնդում իրականացնող մարմինը կամ պետք է առնվազն ապացուցի, որ սույն գործով «կաշառք տվողը» աշխարհի ամենավատ բիզնեսմենն է, կամ ընդունի, որ առաջադրված մեղադրանքը զավեշտ է»,- գրել է պաշտպանը՝ նշելով, որ անկախ նրանից, թե նշվածներից որ ուղղոթյամբ կկենտրոնանան՝ հորդորում ենք գործել արագ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+