Գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի գույք բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատարանին, տեղեկացրել է ԳԴ-ն։
Ըստ հրապարակման՝ դատախազոթյունը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք և ավելի քանի 415 միլիոն դրամ պահանջել է վերադարձնել պետությանը
Մկրտումյանը ՊՊԳՎ պետ է նշանակվել 2011 թվականին։ Նա հունիսի 13-ին հրավիրվել էր ԳԴ։ Վարչություն էին հրավիրվել նաև որդիները՝ Ռաֆայել և Գևորգ Մկրտումյանները և հարսը՝ Տաթևիկ Մկրտումյանը։
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն զրպարտելու և վիրավորելու համար դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ,...






































