Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+4°
  • Կապան+4°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 21:52

Կալանավորվածներից մեկն ածելիով կտրել է լեզուն, մյուսը՝ ինքնավնասում կատարել

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտնել է քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ինքնավնասման 2 դեպքի մասին։ «Հունվարի 6-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն մեկանգամյա օգտագործման ածելիով կտրել է լեզուն։

Նույն օրը՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Պ.-ն կատարել է ինքնավնասում ածելիի միջոցով՝ ձախ նախաբազկի շրջանում»,– Armenia Today-ին տեղեկացրել են ՔԿԾ հանրային կապերի բաժնից։ Ծառայությունից նշել են, որ ածելիով լեզուն կտրած Ս. Մ.-ն հոգեպես անհավասարակշիռ վիճակում է ինքնավնասում կատարել։

«Նրան տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել և նա տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, իսկ ժամը 20:30-ի սահմաններում «1-ին համալսարանական» բժշկական կենտրոն: Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նույն օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, նա տեղափոխվել է ՔԿՀ»,- մանրամասնել են ծառայությունից։ ՔԿԾ-ից տեղեկացրել են, որ ձախ նախաբազկի շրջանում ինքնավնասում կատարած Հ. Պ -ն բանավոր հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել կրծքավանդակի շրջանում ունեցած ցավերին չդիմանալու պատճառով:

«Հ. Պ-ին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետեւ շտապօգնություն է կանչվել: Ժամը 14:10-ի սահմաններում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, ստացել համապատասխան բուժօգնություն և ՔԿՀ»,- հստակեցրել են ՔԿԾ-ից։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+