Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:35

Դատարանը հետաձգեց Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ գործարար Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդության քննումը: Փաստաբանները նշել են, որ գործի նյութերին ամբողջությամբ չեն ծանոթացել և այդ պատճառով միջնորդել են դատարանին, որ դատական նիստն այլ օր անցկացվի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Երեկ փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի` Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել է նոր, ըստ փաստաբանների, որևէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն։ Խոսքն, ըստ մամուլի, մեծահարուստ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի («Բարգավաճ Հայաստան») ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի մասին է։ Առուստամյանն ապրիլի 25-ին 2 ամսով կալանավորվեց՝ կաշառք տալու և փողերի լվացման մեղադրանքով: Նրա գործը ևս քննում է ԱԱԾ-ն։

Գուրգեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատության» հետ զրույցում չէր մանրամասնել, թե կոնկրետ ինչ մեղադրանքի մասին է խոսքը։ Պնդել էր միայն, որ Խաչատրյանի ընտանիքը ենթարկվում է ճնշման։

Հիշեցնենք՝ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։ Օրերս ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ՊԵԿ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը ՊԵԿ նախագահին, այնուհետև ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22 միլիոն 401 հազար դոլարի կաշառք: Նկատենք՝ հենց Գագիկ Խաչատրյանն է զբաղեցրել ՊԵԿ նախագահի, այնուհետև ֆինանսների նախարարի պաշտոնը։

Ucom-ի հիմնական սեփականատերերի հայրը՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, այժմ կալանավորված է, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+