ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նա մանրամասնել է, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (գողության փորձ՝ տեխնիկական միջոցի վնասմամբ, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):
Այսօր ավելի վաղ պատգամավորն ահազանգել էր, որ կոտրել են մեքենայի կողապակին և հայելիները։ Դանիելյանը հավելել էր, որ նախնական զննությամբ ավտոմեքենայից գողություն չի կատարվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







