Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:01

Այս պահին Սամվել Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան․ փաստաբան

Այս պահին Սամվել Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան․ փաստաբան

Այս պահի դրությամբ քննիչն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր չունի, լրագրողներին հայտնել է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա տեղեկացրել է, որ Շահրամանյանին հունիսի 9-ին հարցաքննության են կանչել թշնամուն զենք-զինամթերք հանձնելու վարույթի շրջանակում, և հարցաքննությունը տևել է ավելի քան 4 ժամ։ Փաստաբանը, միևնույն ժամանակ, տեղեկացրել է, որ որևէ դիտավորություն և քաղաքական ենթատեքստ չի տեսնում Շահրամանյանին անընդհատ հարցաքննություն կանչելու մեջ։

«Ինտենսիվ հարցաքննությունները պայմանավորված են բացառապես վարույթի ծավալով»,- հավելել է նա։

Հունիսի 4-ին Երիցյանը փոխանցել էր, որ Շահրամանյանը հարցաքննվում է թշնամուն զենք-զինամթերք հանձնելու գործի շրջանակում՝ վկայի կարգավիճակով։ Փաստաբանն առանց մանրամասների նշել էր, որ գործը հարուցվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հրապարակային արված հայտարարության հիման վրա։ Շահրամանյանի դեմ քրեական վարույթ էր նախաձեռնվել 2024-ին՝ կապված ծառայողական մեքենան ՀՀ կառավարությանը չհանձնելու հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+