ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնեց Հակակառուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ձերբակալվել է տեսչական մարմնի ևս մեկ աշախատակից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







