«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»—ի տեղեկացմամբ՝ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը նշել է, որ իր պաշտպանյալի ձերբակալման որոշման դեմ դեմ բողոք է ներկայացվել։
Պաշտպանը չի ցանկացել ասել, թե ինչ արարք կատարելու կասկածանքով է Առուստամյանը ձերբակալվել։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Առուստամյանի ձերբակալումը կապված է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







