Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:56

Երևանի քաղաքապետարանի երեք պաշտոնյայի և նրանց օժանդակած նախկին պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել

Երևանի քաղաքապետարանի երեք պաշտոնյայի և նրանց օժանդակած նախկին պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել

Երևանի քաղաքապետարանի երեք պաշտոնյայի և նրանց օժանդակած նախկին պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Գործը վերաբերվում է ապօրինի գործողություն կատարելու, օրենքով հասանելիք բարենպաստ վարչական ակտ կայացնելու նպատակով քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների օժանդակությամբ ստացած ընդհանուր 2,5 միլիոն դրամ կաշառքին, լիազորությունների չարաշահմանը։

Ըստ հայտարարության՝ կառուցապատող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանի քաղաքապետարանի երկու նախկին պաշտոնյաների հետ, համապատասխան վարչության պետի տեղակալին և ծառայության պետին կաշառքի գումարը փոխանցելու եղանակով կազմակերպել են գործընթացը: 

Բազմաբնակարան շենքի էլեկտրականությունն ապահովելու նպատակով շինարարություն սկսելու թույլտվության վերաբերյալ կառուցապատող ընկերության կողմից 3 անգամ ներկայացված հայտերն ապօրինի մերժվել են քաղաքապետարանի համապատասխան վարչության պետի կողմից, որի հետևանքով կառուցապատողն ստիպված դիմել է հակաօրինական գործողությունների, ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ օրենքով հասանելիք շինթույլտվությունն ստանալու նպատակով քաղաքապետարանի ծառայության պետին տրվել է խոշոր չափերի կաշառք: Այնուհետև կաշառք ստացած պաշտոնատար անձը միջնորդել է հայտերը նախկինում մերժած վարչության պետին, որպեսզի վերջինս բավարարի կառուցապատող ընկերության կողմից ներկայացված հայտը, որի արդյունքում՝ կառուցապատող ընկերության կողմից 4-րդ անգամ ներկայացված հայտի վերաբերյալ տրվել է գրավոր համաձայնություն։

Կաշառքի գործով ընդհանուր 12 մեղադրյալ կա: Նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը:    

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+