Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:52

Երևանում սպանված անչափահաս տղայի և վիրավորների ինքնությունը հայտնի է. ԶԼՄ

Երևանում սպանված անչափահաս տղայի և վիրավորների ինքնությունը հայտնի է. ԶԼՄ

Ոստիկանությունը պարզել է ապրիլի 19-ին Երևանում սպանված անչափահաս տղայի և վիրավորների ինքնությունը, հայտնել է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ կայքի՝ պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա Բենավ Դավթյանն էր, իսկ վիրավորները, ովքեր տեղափոխվել էին «Ուիգմոր» բժշկական կենտրոն, 16-ամյա Տիգրան Լ.-ն և 19-ամյա Սողոմոն Լ.-ն:

Տիգրան Լ.-ն հիվանդանոց էր տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իսկ Սողոմոն Լ.-ն՝ «պոլիտրավմա և ցնցում» ախտորոշմամբ, նրանք հարազատ եղբայրներ են, հայտնել է լրատվականը։

Ոստիկանությունը հայտնաբերել է ենթադրյալ կասկածյալներին, տեղափոխել քրեական ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:  

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնեց, որ գործը բացահայտված է, գործով ձերբակալվել է մեկ կասկածյալ։

Ապրիլի 19-ին հայտնել էինք, որ Երևանում 16-ամյա տղայի են սպանել, կա երկու վիրավոր, որոնց տեղափոխել էին բժշկական կենտրոն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+