Ազգային անվտանգության ծառայությունն ապրիլի 19-ին հատուկ օպերացիա է իրականացրել Երևանի Շենգավիթի թաղապետարանում, որից հետո 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ, գրում է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ պաշտոնյաներին կասկածում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։
Շենգավիթի թաղապետարանում իրավապահների գործողությունները տևել են մոտ մեկուկես ժամ, ներկա է գտնվել նաև վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, հավելել է կայքը։