Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:44

Գլխավոր դատախազն ԱՆԻՖ-ի գործով մեղադրանք կառաջադրի Ավինյանին․ ԶԼՄ

Գլխավոր դատախազն ԱՆԻՖ-ի գործով մեղադրանք կառաջադրի Ավինյանին․ ԶԼՄ

Առաջիկա օրերին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) հիմնադրամում չարաշահումների գործով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ խոսքը «25 մլրդ դրամ փոշիացնելու» գործի մասին է։

«Ավինյանն, իր հերթին, նեղ շրջապատում անկեղծացել է իր պլանների մասին՝ ասելով, որ եթե իր վրա բարդվի ամբողջ մեղքը, ապա այդ գործով ստիպված կլինի տալ բոլորի անունները` սկսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանից»,- ասված է հրապարակման մեջ։

Ավինյանը 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր։ ԱՆԻՖ-ում չարաշահումների, իր կողմից պարտականությունները չկատարելու մեղադրանքներին անդրադառնալով՝ 2024-ի հուլիսին Ավինյանը հերքել էր դրանք՝ նշելով, որ ԱՆԻՖ-ը ճիշտ է կատարել առաջադրված խնդիրները։ Նա այդպես էր մեկնաբանել Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը՝  կապված «հիմնադրամում տեղի ունեցած չարաշահումների, Ավինյանի կողմից հաշվետվություններ չներկայացնելու հետ»։

2024-ի օգոստոսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, որ իր հանձնարարությամբ ԱՆԻՖ-ում տեղի ունեցած ձախողումների հարցով ուսումնասիրություն է սկսվել, և այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործ կա։ Air Arabia ավիաընկերության և ԱՆԻՖ կողմից էր հիմնադրվել Fly Arna ավիաընկերությունը, որն այլևս չի գործում։ ԶԼՄ-ներն «ընկերության ձախողումը կապել էին նաև Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ էր հանդիսացել, որ ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում»: 2024-ի հուլիսին միջազգային ԶԼՄ-ները գրել էին, որ Air Arabia-ն Fly Arna ավիաընկերության առնչությամբ Հայաստանի դեմ հայց կներկայացնի։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+