Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:24

Գյումրիում ձերբակալված 8 անձանցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը․ ՀԿԿ

Գյումրիում ձերբակալված 8 անձանցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը․ ՀԿԿ

Գյումրիում ձերբակալված 8 անձանցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ գերատեսչության՝ դատարանը մեղադրյալների նկատմամբ սահմանել է նաև արգելքներ՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը չփոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, ինչպես նաև որոշակի անձանց հետ (ըստ նախաքննական մարմնի ներկայացման) չհաղորդակցվելու վերաբերյալ:

ՀԿԿ-ից հավելել են, որ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Այսօր ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։

Մարտի 27-ին «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների ներկայացուցիչները հայտնել էին նախընտրական շտաբերում և իրենց անդամների, համակիրների բնակարաններում իրականացվող խուզարկությունների և քննչական գործողությունների մասին։ Գրիգորյանը, որի նախընտրական շտաբում և տանը նույնպես քննչական գործողություններ էին, հայտնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա հոր և որդու նկատմամբ քրեական գործեր հարուցելու մասին։ Նույն օրը Գյումրիում ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով 8 անձ էր ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն Armenia Today-ին հայտնել էր, որ Գյումրիում խուզարկությունների արդյունքում կան ձերբակալվածներ քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքներից։

Մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, կա քաղաքապետի 9 թեկնածու։ Նրանք են՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքից Լևոն Բարսեղյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սարիկ Մինասյանը, «Դեմոկարտական այլընտրանք» կուսակցությունից՝ Արտյոմ Ղարաղազարյանը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից՝ Արտյոմ Թումանյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Կարեն Մալխասյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+