Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:55

Քաղաքացիները երկու օրվա ընթացքում ավելի քան 90 զենք են հանձնել․ ՆԳՆ

Քաղաքացիները երկու օրվա ընթացքում ավելի քան 90 զենք են հանձնել․ ՆԳՆ

ՀՀ բնակիչները երկու օրվա ընթացքում ինքնակամ հանձնել են 91 զենք-զինամթերք, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ փետրվարի 17-ին և 18-ին ՆԳՆ ստորաբաժանումներում հանձնվել է 2 գնդացիր, 30 ինքնաձիգ, 2 նռնականետ, 20 մարտական և 1 գազային ատրճանակ, 11 ակոսափող և 25 ողորկափող հրացան։

ՆԳՆ Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց ձորի մարզային և Երևան քաղաքի վարչություններում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք։

Համայնքային ոստիկանության Սևանի, Ճամաբարակի, Տավուշի, Ախուրյանի, Կապանի, Արմավիրի, Նոյեմբերյանի բաժիններում էլ արձանագրվել են ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետ, ատրճանակներ, նռնակներ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։

Գերատեսչությունից հավելել են, որ հունվարի 1-ից փետրվարի 18-ը ՆԳՆ-ի կողմից հայտնաբերվել, առգրավվել, նաև՝ կամավոր հանձնվել է ընդհանուր 398 միավոր զենք, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 126-ով ավելի։

Փետրվարի 17-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՊՆ ռազմական ոստիկանության Սյունիքի մարզի Կապանի բաժին էր հանձնվել զենք-զինամթերքի խմբաքանակ։ Հունվարի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ի պատասխան Armenia Today-ի հարցի, հայտնել էր, որ 2024 թվականին հանձնվել է 1600 ապօրինի պահվող հրազեն, որը 10,7 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+