Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:51

«Ադրբեջանի պահանջներն անհիմն են»․ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի «բնապահպանական» հայցը

«Ադրբեջանի պահանջներն անհիմն են»․ ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի «բնապահպանական» հայցը

Հայաստանը փետրվարի 12-ին ստացել է Ադրբեջանի կողից Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան ներկայացրած հայցն՝ ընդդեմ Հայաստանի, տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Փետրվարի 13-ին Ադրբեջանն, ասյպես կոչված, բնապահպանական հայց էր ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով փոխհատուցել «շրջակա միջավայրին հասցված վնասի և Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի եզակի բնության ոչնչացման» համար։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն, իբր, «միջազգային բնապահպանական պարտավորությունների բազմաթիվ խախտումներ է թույլ տվել»։ Ադրբեջանը հայցը ներկայացրել էր 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում դեռ 2023-ին հարուցված արբիտրաժային գործով։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջներն անհիմն են։

«Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը: Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Գրասենյակից շեշտել են, որ Հայաստանը Բեռնի կոնվենցիայի անդամ պետություն դառնալուց ի վեր հետևողականորեն հավատարիմ է իր հանձնառությանը՝ պահպանելու տարածաշրջանի վայրի բնությունն ու շրջակա միջավայրը։

«Սա արտացոլվում է ինչպես Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ, այնպես էլ Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությամբ»,- հավելել են գրասենյակից։

Փետրվարի 12-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել էր Միջազգային քրեական դատարան՝ պահանջելով հետաքննել արցախահայության դեմ Ադրբեջանի հանցագործությունները։ Կազմակերպությունը նշել էր, որ 2020-2023 թվականների հակամարտության ընթացքում Ադրբեջանի գործողությունները կարող են որակվել որպես ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն և ռազմական հանցագործություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+