Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:26

Եղեգնաձորում խուլիգանության և առևանգման փորձի մեղադրանքով դատարանը 2 անձի է կալանավորել․ ՔԿ

Եղեգնաձորում խուլիգանության և առևանգման փորձի մեղադրանքով դատարանը 2 անձի է կալանավորել․ ՔԿ

Դատարանը երկու անձի կալանավորել, իսկ երկուսին տնային կալանքի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքում խուլիգանություն և առևանգման փորձ կատարելու մեղադրանքով, հայտնել է ՔԿ-ն։

Ըստ հայտարարության՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Եղեգնաձորի Սպանդարյան փողոցի խանութի բակում Ա.Ս.-ն ընկերների հետ վիճաբանել է Վ.Ղ.-ի և նրա ընկեր Ռ.Վ.-ի հետ։

Վ.Ղ.-ն հեռախոսով խոսելու ընթացքում բարձրաձայն հայհոյանք հնչեցնելու համար Ա.Ս.-ին դիտողություն է արել։ Դրանից հետո միջադեպի մասնակից Ս.Ա.-ի հետ նա շարունակաբար հայհոյել և քաշքշել են Վ.Ղ.-ին ու Ռ.Վ.-ին։

Ա.Ս.-ն առաջարկել է այլ վայրում պարզաբանումները շարունակել, բռնել է Վ․Ղ․-ի հագուստից և քաշելով մոտեցրել «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենային: Ա.Ս.-ին են միացել նաև նրա ընկերներ Ս.Ա.-ն և Մ.Հ.-ն, ովքեր նույնպես բռնել են Վ.Ղ.-ի հագուստից և նրան քաշել մեքենայի կողմ։ Ս.Ա.-ն ընկերոջ գոտկատեղից վերցրել է 9 մմ տրամաչափի ատրճանակն ու այն պահել Վ․Ղ․-ի գլխին՝ պահանջելով նստել ավտոմեքենան: Նա 1 անգամ օդ է կրակել, սակայն Ռ.Վ.-ն միջամտել է և Վ.Ղ.-ին մեքենայից դուրս բերելով հեռացրել։

Ա.Ս.-ի և Ս.Ա.-ի նկատմամբ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով) և 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (Մարդու առևանգում զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, մի խումբ անձի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով), իսկ Մ.Հ.-ի և Ռ.Հ.-ի նկատմամբ՝ ՔՕ 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրանց մեղադրանքներ են ներկայացվել:

Ա.Ս.-ի և Ս.Ա.-ի նկատմամաբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Մ.Հ.-ի և Ռ.Հ.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+