Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:16

«Հիմա ո՞վ է նախարար», «Ոչնչից տեղյակ չեմ»․ քաղաքացիները՝ Արդարադատության նախարարի թեկնածուի և արդարադատության համակարգի մասին

«Հիմա ո՞վ է նախարար», «Ոչնչից տեղյակ չեմ»․ քաղաքացիները՝ Արդարադատության նախարարի թեկնածուի և արդարադատության համակարգի մասին

Շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետությունն Արդարադատության նախարար չունի: Հոկտեմբերի 1-ին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական էր ներկայացրել։ Հրաժարականի պատճառներից մեկն այն էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից սեպտեմբերի 25-ին Մինասյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք էր սկսվել։

ՔՊ-ն, ըստ լրատվամիջոցների, Արդարադատության նախարարի պաշտոնում քննարկել էր ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի թեկնածությունը։ Մինչ այդ առաջադրված ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությանը խմբակցության մեծ մասը չէր աջակցել։

ՔՊ-ն հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել էր Սրբուհի Գալյանին, որը 2020 թվականից զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը և համակարգել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը:

Armenia Today-ը զրուցել է մեր համաքաղաքացիների հետ պարզելու համար, թե հավանական թեկնածուներից ո՞ւմ են տեսնում Արդարադատության նախարարի պաշտոնում և ինչպե՞ս են գնահատում այս պահին գործող արդարադատության համակարգը։ 

Քաղաքացիներից ոչ ոք չգիտեր թեկնածուների շրջանառվող անունները, և երբ Armenia Today-ի թղթակիցը թվարկեց նրանց՝ հարցման մասնակիցները որևէ մեկին չճանաչեցին։ Միաժամանակ, մեծամասնությունը հայտարարեց ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 

«Չգիտեմ՝ հիմա ո՞վ է նախարար: Թվարկած թեկնածուներից ոչ մեկին չեմ ճանաչում ո՛չ որպես անձ, ո՛չ որպես քաղաքական գործիչ: Ես շատ գոհ եմ վարչապետից»,- նշեց հարցվածներից մեկը:

Հարցման մեկ այլ մասնակցի կարծիքով, ընդհանուր առմամբ, արդարադատության ոլորտը, կառավարման այլ ոլորտների հետ մեկտեղ, որակապես բարելավման կարիք ունի։

«Ոչինչից տեղյակ չեմ, ինձ հետաքրքիր չէ, չեմ ուզում ոչինչ իմանալ: Հայաստանի ոչ մի բանից գոհ չեմ, այդ թվում՝ արդարադատությունից»,- ասաց նա:

Հարցման մեկ այլ մասնակից նշեց, որ իրեն չի գոհացնում հանցագործությունների բացահայտման ցածր ցուցանիշը, և դա Արդարադատության նախարարության թերացումն է։

«ՀՀ արդարադատության համակարգից գոհ չեմ: Դժգոհ եմ բոլոր չբացահայտված գործերից»,- նշեց նա:

Հարցման մասնակիցների կարծիքով՝ Արդարադատության նախարարության ղեկավարը պետք է ընտրվի այն թեկնածուներից, ովքեր իշխող կուսակցության ներկայացուցիչ չեն և կարող են անաչառ մոտեցում ցուցաբերել աշխատանքին։

«Թվարկված չորս թեկնածուից որևէ մեկին չեմ ճանաչում, բայց կտրականակպես դեմ եմ իմքայլական պատգամավորների նշանակվելուն»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը:

Բացի աշխատանքի նկատմամբ անաչառ վերաբերմունքից, քաղաքացիները նաև կարծում են, որ Արդարադատության նախարարության ղեկավարը պետք է լինի այնքան որակավորված և անկախ, որ չմասնակցի կոռուպցիոն ռիսկեր պարունակող կասկածելի գործարքների։ 

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+