Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:24

«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի դեմ կիրառված կալանքի որոշումը կբողոքարկվի․ ԶԼՄ

«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի դեմ կիրառված կալանքի որոշումը կբողոքարկվի․ ԶԼՄ

«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի դեմ կիրառված կալանքի որոշումը կբողոքարկվի, այս մասին 24news-ին հայտնել է Հակոբյանի փաստաբանական թիմը։ 

«Սեպտեմբերի 24-ին դատավոր Սարգիս Դադոյանի որոշման դեմ մուտք է արվելու հատուկ վերանայման բողոք, մանրամասն մատնանշվելու են այն հիմքերը, ըստ որոնց՝ դատարանը չէր կարող Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել»,- կայքին հայտնել է փաստաբանների թիմը։ 

Ըստ փաստաբանների՝ դատական ակտի «նման ակնհայտ թերությունների, իրավունքների խախտման փաստական տվյալների, գրավի վերաբերյալ միջնորդության տվյալի և նախկինում երբևէ չարատավորված, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած, գործարարի կալանքը չի կարող անհրաժեշտ, հիմնավոր ու համաչափ լինել և այն ենթակա է բեկանման»:

Փաստաբանները գտնում են, ըստ լրատվամիջոցի, որ հիմնավոր կասկածի շեմը ևս փաստացի հաղթահարված չէր:

Սեպտեմբերի 20-ին Քննչական կոմիտեն Armenia Today-ին հաստատել էր Հակոբյանին ձերբակալելու տեղեկությունը՝ մեղադրյալի կարգավիճակով։ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը, սակայն, չէր բացահայտել Հակոբյանին առաջադրված մեղադրանքի բնույթը։ 

Para TV-ի տվյալներով՝ ոստիկանների մի խումբ 3 օր առաջ մուտք էր գործել Հակոբյանի բնակարան, որից հետո վերջինս, ցանկանալով պարզել, թե ինչ է կատարվում, ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե: Աղբյուրի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել էր գործարարին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+