Սեպտեմբերի 21-ին Երևանի սեփական տներից մեկում ծառից կախված վիճակում կնոջ դի են հայտնաբերել, գրում է Shamshyan.com-ը։
«Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նույն տան բնակիչ 23-ամյա Ս. Ղ.-ի դին՝ պարանով ծառից կախված վիճակում»,- մանրամասնել է կայքը։
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







