Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:35

ՔԿ-ն վարույթներ է հարուցել Տավուշի և Արագածոտնի մարզերի երկու գյուղապետերի հետ տեղի ունեցած միջադեպերի առթիվ

ՔԿ-ն վարույթներ է հարուցել Տավուշի և Արագածոտնի մարզերի երկու գյուղապետերի հետ տեղի ունեցած միջադեպերի առթիվ

ՔԿ-ն վարույթներ է հարուցել Տավուշի և Արագածոտնի մարզերի երկու գյուղապետերի հետ տեղի ունեցած միջադեպերի առթիվ։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Տավուշի մարզի Վարագավան համայնքի գյուղապետին ծեծելու դեպքի առթիվ երկու անձ է ձերբակալվել է։ Ըստ ՔԿ-ի՝ օգոստոսի 15-ին Վարագավանի 28-ամյա և Բերդ քաղաքի 27-մյա բնակիչները փորձել են ուժի գործադրման սպառնալիքով լուծում տալ Վարագավանում բնակվող իրենց մեկ այլ բարեկամի խնդիրներին և այդ նպատակով այցելել են բնակավայրի վարչական  ղեկավարի գրասենյակ։

«Վարչական շենքում տեղի ունեցած հանդիպումը վերածվել է վիճաբանության և կռվի, որից հետո Վարագավան գյուղի 28-ամյա բնակիչը դիմել է փախուստի: Վարչական ղեկավարն իր ավտոմեքենայով հետապնդել է վերջինիս, որի ընթացքում 56-ամյա տղամարդը, ով հանդիսանում է 27-ամյա երիտասարդի հորեղբայրը, ինչպես նաև նույն բնակավայրի 37-ամյա բնակիչը, վերջինիս կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, փակել են վարչական ղեկավարի ավտոմեքենայի ճանապարհը՝ այդպիսով փակելով նաև ճանապարհով երթևեկությունը»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Այնուհետև, ըստ ՔԿ-ի, նշված անձինք սկսել են հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ հնչեցնել վարչական ղեկավարի հասցեին և հարվածներ հասցրել նրան: Ծեծի ընթացքում 56-ամյա տղամարդը փորձել է լիցքավորել ապօրինի պահվող հրազենը, սակայն գյուղապետին հաջողվել է խլել այն:

ՔԿ-ն նաև հայտնում է, որ 56-ամյա տղամարդը փորձել է վարչական ղեկավարին վնասվածքներ հասցնել դանակով: Նա ձերբակալվել է նույն օրը երեկոյան՝ հայ-վրացական սահմանը հատելու պահին:

Նրա նկատմամբ մեղադրանք է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան ներգործությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով):

Հաջորդ օրը ձերբակալվել է նաև Բերդ համայնքի 37-ամյա բնակիչը:

Նույնը օրը համայնքի ղեկավարի հետ կապված միջադեպ է գրանցվել նաև Արագածոտնի մարզի  Թլիկ բնակավայրում։

ՔԿ-ն հայտնում է, որ ժամը 19:00-ի սահմաններում հիշյալ բնակավայրի վարչական ղեկավարի աղջկա ամուսնու հարազատները մոտեցել են վարչական ղեկավարին, հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։

«Այնուհետև նրանցից մեկը՝ 40-ամյա տղամարդը, մեքենայից հանելով զենքը, կրակել է օդ, ապա՝ հիշյալ պաշտոնատար անձի ուղղությամբ, իսկ 33-ամյա տղամարդը քարով հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- մանրամասնում է ՔԿ-ն։

Նշվում է, որ հիշյալ անձանցից երկուսը ծեծի են ենթարկել նաև բնակավայրի վարչական ղեկավարի որդուն։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ֆիզիկական ներգործությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով), 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի հրազեն կրելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով)։

ՔԿ-ն հավելում է, որ իրավապահները քայլեր են ձեռնարկում ենթադրյալ հանցանքը կատարած անձանց գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+