Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:02

Զինծառայությունից ազատելու նպատակով բժիշկները կաշառք են ստացել

Զինծառայությունից ազատելու նպատակով բժիշկները կաշառք են ստացել

Երևանում գործող հիվանդանոցներից մեկի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Մ. Մ.-ն ու ակնաբուժական կլինիկայի ղեկավար Հ. Շ.-ն զորակոչիկ Գ. Մ.-ին ծառայությունից ազատելու համար կաշառք են ստացել, Հ. Շ.-ն կալանավորվել է, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոմիտեից նշել են, որ 2023 թվականի ձմեռային զորակոչի անցկացման Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամներ լինելով՝ Հ. Շ.-ն և Մ. Մ.-ն  զորակոչիկի հետ 6000-ից 6500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պայմանավորվածություն են ձեռք բերել։

«2023 թվականի նոյեմբերին զորակոչիկը և նրա մտերիմ անձը 6000 դոլար կաշառքի գումարը փոխանցել են Մ. Մ.-ին, ով նշված գումարից 4000 ԱՄՆ դոլարը տվել է Հ. Շ.-ին, իսկ մնացածը տնօրինել անձամբ: Հ. Շ.-ն 2023 թվականի նոյեմբերի 15-ին կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում որպես ակնաբույժ մասնակցել է զորակոչիկի հետազոտմանը, որի արդյունքներով կազմված եզրակացությամբ Գ. Մ.-ն ճանաչվել է ոչ պիտանի և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից»,- հավելել են կոմիտեից:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Մ. Մ.-ն 2023-ի հոկտեմբերից 2024 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ևս երեք զորակոչիկի ծառայությունից ազատելու հարցը լուծելու նպատակով նրանց ազգականներից ստացել է ընդհանուր 4000 դոլար և 1.100.000 դրամ։ Արդյունքում՝ զորակոչիկներն ազատվել են ծառայությունից:

Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարի ժամկետով), Մ. Մ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով) և 440-րդ հոդվածի 2-րդ մասով  (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով)։ Գ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խոշոր չափերով, մի խումբ անձանձ համաձայնությամբ կաշառք տալը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3-5 տարի ժամկետով)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+