Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:50

Ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագրի պետական միջոցներից 412 միլիոն դրամ են հափշտակել․ ՔԿ

Ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագրի պետական միջոցներից 412 միլիոն դրամ են հափշտակել․ ՔԿ

ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Արարատի մարզի բնակիչ Վ.Դ.-ն պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 412,4 միլիոն ՀՀ դրամ գումար հափշտակելու համար, գրել է ՔԿ-ն։ Գերատեսչությունից հայտնել են, որ մեղադրյալը համախոհների հետ փորձել է հափշտակել ևս 757,6 միլիոն ՀՀ դրամ։

Ըստ հաղորդագրության՝ Վ.Դ․-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ք.Գ.-ի, Ն.Բ.-ի, Ա.Ա.-ի և Հ.Ն.-ի հետ, ձևակերպել է կեղծ փաստաթղթեր որպեսզի մասնակցի պետական աջակցության ծրագիրի ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում ստանալու համար։

Համախոհներ Ա.Ա-ի, Հ Ն.-ի և Է.Մ.-ի անուններով հիմնել է Ա/Ձ-ներ և դրանք օգտագործելով կապ է հաստատել շուրջ 35 անձանց հետ, առաջարկել է մասնակցել ծրագրերին և ՀՀ տարբեր մարզերում իրենց տիրապետության տակ գտնվող հողատարածքներում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ, ներկայացրել կեղծ փաստաթղթեր ծախսերի մասին։

Մեղադրյլին հաջողվել է 2021թ․ հուլիս ամսից մինչև 2023թ․ մարտն ընկած ժամանակահատվածում նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, կնքել են պայմանագրեր։ Գումարի մի մասը տրամադրվել է, մյուս մասը չի հաջողվել հափշտակել։

Վ.Դ.-ին և ևս 11 անձանց նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+