Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:01

ՔԿ-ն ավարտել է մոտ 4 մլն դոլարի շրջանառությամբ թմրամիջոցների լաբորատորիաներ ստեղծելու գործով նախաքննությունը

ՔԿ-ն ավարտել է մոտ 4 մլն դոլարի շրջանառությամբ թմրամիջոցների լաբորատորիաներ ստեղծելու գործով նախաքննությունը

Քննչական կոմիտեն հայտարարել է Հայաստանում թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ ստեղծելու գործով նախաքննության ավարտի մասին, որոնց ընդհանուր շրջանառությունը կազմել է 3 մլն 900 հազար դոլար։

Ըստ ՔԿ-ի՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով ձևավորված 5 հոգուց բաղկացած հանցավոր խմբի անդամների բնակության վայրերում ստեղծվել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի աճեցման համար նախատեսված ջերմոցներ, և 2021-2023թթ․ կազմակերպվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի արտադրություն։

Իրավապահ մարմինները պարզել են, որ խմբի անդամները «Telegram» հավելվածում ստեղծել են խանութ-հարթակներ, թմրամիջոցներն առանձնացրել ըստ քաշերի ու նախապես տեղադրել թաքստոցներում։ Այնուհետև թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և և այդ տեղեկությունները տրամադրվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած տարբեր անձանց։

«Թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող խանութ-հարթակից տարատեսակ թմրամիջոցների ձեռքբերման ցանկություն հայտնած անձանց գումարի փոխանցման համար տրամադրվել են պարբերաբար փոփոխվող «դաշքոին» տեսակի կրիպտորաժութային դրամապանակների հաշիվներ, որոնց փոխանցված գումարները, մի քանի այլ նմանատիպ դրամապանակների փոխանցվելուց hետո, վերջնարդյունքում ստացվել են խմբի անդամներից մեկի անվամբ «Բինանս» համակարգում ստեղծված «դաշքոին» կրիպտոարժութային դրամապանակին»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Խմբի անդամների բնակարաններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափերի թմրամիջոցներ, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների աճեցման համար հատուկ կահավորված և քողարկված սենյակ-լաբորատորիաներ, ինչպես նաև  330.264 դոլար, 3210 եվրո և 2.772.000  դրամ գումար, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց և արգելադրվել։

Կոմիտեից նշել են, որ խմբի անդամների կողմից թմրամիջոցների իրացման արդյունքում տարատեսակ կրիպտոարժութային հաշիվների միջոցով շրջանառված ֆինանսական միջոցների ծավալը կազմել է շուրջ 1 մլրդ. 734 մլն. դրամին համարժեք 3․900․000 դոլար։

5 անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+