Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:31

Քաղաքական պատճառ ունի․ փաստաբանը հայտնել է GG ընկերության գրասենյակը խուզարկելու մասին

Քաղաքական պատճառ ունի․ փաստաբանը հայտնել է GG ընկերության գրասենյակը խուզարկելու մասին

Երևանում խուզարկել են GG ընկերության գրասենյակը, հայտնել է  փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա նշել է, որ ընկերության նկատմամբ հետապնդումներն սկսվել են նախորդ տարվանից և ունեն քաղաքական դրդապատճառ:

«Սա ամենևին զարմանալի չէ, քանի որ GG հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը հակաիշխանական հայացքներով վաղուց էր հայտնի»,- Facebook-ում գրել է փաստաբանը:

Նա հավելել է, որ իրականացվողը քաղաքական պատճառ ունի և միտված է խոշոր ընկերության սնանկացմանը:

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ կազմակերպության բոլոր համակարգիչներն առգրավվել են՝ առանց դատարանի համապատասխան որոշման, ինչի հետևանքով կազմակերպության գործունեությունն ավտոմատ կերպով դադարեցվել է։

«Կազմակեպության ներկայացուցիչն ասել է՝ բոլոր համակարգիչների առգրավման պարագայում գործունեությունն անհնար կլինի։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ սեփականատերը մի քանի օր առաջ իր քաղաքական դիրքորոշումն էր արտահայտել և աջակցել Սրբազանին, ինչից հետո համացանցում իշխանական, իշխանահաճո գործիչների կողմից արշավ էր սկսվել ընկերության նկատմամբ, իսկ այս հետապնդումը դրա տրամաբանական շարունակությունն է»,- ասել է փաստաբանը։

GG-ի հիմնադիր-տնօրեն Խաչատուր Գրիգորյանը հունիսի 13-ին իր Facebook-ի էջում աջակցություն էր հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա գլխավորած շարժմանը։

«Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»,- գրել էր Գրիգորյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+