Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:31

Կոնտակտավորներին տեղորոշելու համակարգը ունի ճշտության բարձր աստիճան. Ռուստամ Բադասյան

Կոնտակտավորներին տեղորոշելու համակարգը ունի ճշտության բարձր աստիճան. Ռուստամ Բադասյան

Կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին տեղորոշելու համակարգը ստեղծվել է ծրագրավորողների, վիճակագրության մասնագետների և տվյալագետների կողմից, ովքեր ուսումնասիրել են միջազգային փորձը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ռուստամ Բադասյանը նշել է, որ համակարգը ավտոմատացված է որոշակի բանաձևերի հիման վրա։

«Երբ վարակակրի մասին տվյալները հայտնի կլինեն, ավտոմատացված համակարգի միջոցով կբերվի որոշակի վիճակագրություն, շփումների տեղակայման և զանգերի համընկնումների, պարբերականության մասին և այլն։ Այո, դա չի նշանակում, որ 100 տոկոս ճշտությամբ է աշխատելու համակարգը, բայց ունի ճշտության բարձր աստիճան»,- ասաց Բադասյանը։

Ռուստամ Բադասյանը նշել է, որ այս համակարգի միջոցով կկարողանան հնարավորինս շուտ տեղեկացնել անձին հնարավոր վարակի մասին և շուտ կոտրել վարակի շղթան։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը մարտի 31-ի նիստում ընդունել էր կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել մարդկանց հեռախոսազանգերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+