Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:42

Կիրանցի ճանապարհից 14 անձ է բերման ենթարկվել

Կիրանցի ճանապարհից 14 անձ է բերման ենթարկվել

Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի ճանապարհից, որի մուտքը ոստիկանները փակել են և որտեղ այս պահին լարված իրավիճակ է, 14 անձ է բերվել ոստիկանություն, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Ոստիկանությունը Կիրանցի մուտքի մոտից բերման է ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստներին և այլ քաղաքացիների՝ գյուղ մուտք գործելու փորձից և ոստիկանության՝ հավաքը դադարեցնելու մասին զգուշացումներից հետո։

ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ 14 անձանց բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով-խմբ․):

Մայիսի 20-ին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ Սրբազանին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, լրագրողներին և շարժման աջակիցներին ոստիկանական ուժերն արգելել էին մուտք գործել բնակավայր, «Ազգային ճակատը» հայտնել էր բերման ենթարկվածների մասին։

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են զիջումներին։

Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման պաշտոնական տվյալներով մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել։ ԱԱԾ-ն մայիսի 19-ին սահմանափակել էր Կիրանցում հաշվառում չունեցողների մուտքը բնակավայր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+