Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:12

Դատարանը մերժել է Քոչարյանի և Ասատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը

Դատարանը մերժել է Քոչարյանի և Ասատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը

Կենտրոնի դատարանը 6 ժամից ավելի տևած նիստից հետո որոշել է մեղադրյալներ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և ընդդիմադիր ակտիվիստ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ բացակայելու արգելքի մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ, «քանի որ պահպանվում են վարույթից փախչելու և իրենց վրա դրված պարտավորությունների չկատարման ռիսկերը»:

Լևոն Քոչարյանն իր խոսքում նշել է, որ խափանման միջոցը նպատակ ունի իրեն անհարմարություն պատճառել: Նրա խոսքով՝ մեղադրող կողմը ոչ մի պատճառաբանված հիմնավորում չի ներկայացրել:

Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 23-ին՝ բողոքի ցույցերի ժամանակ (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել)։ Սեպտեմբերի 25-ին Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Հոկտեմբերի 19-ին Լևոն Քոչարյանը կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։

Նոյեմբերի 6-ին Քոչարյանն ազատվել էր կալանքից, քանի որ ավելի վաղ ԿԸՀ-ի որոշմամբ պատգամավորական մանդատ էր ստացել։ Նա նոյեմբերի 14-ին երդվել էր Հայաստանի խորհրդարանում: Փետրվարի 6-ին Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+