Երևանում՝ «Վան» թաղամասի Միկոյան փողոցի 78/6 շենքում, փետրվարի 16-ին հայտնաբերել են ՌԴ և Թուրքիայի քաղաքացի, 32-ամյա Ֆարիդ Ֆատտախովի կախված մարմինը, գրում է Shamshyan.com-ը։
Ըստ ԶԼՄ-ի՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ նա նշված շենքի 2-րդ հարկի միջանցքում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
ԶԼՄ-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ մահացածին հայտնաբերել է նրա կինը, ով ՌԴ քաղաքացի է, իսկ դեպքի մասին ահազանգողը եղել է «Վան» թաղամասի կառավարիչը։ Քննչական կոմիտեն դեպքի փաստով քրեական վարույթ է հարուցել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







