«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն Ազգային ժողովում՝ ճեպազրույցների ժամանակ, ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկատվությունը, թե Դատախազությունը մերժել է պատգամավորների միջնորդությունը՝ Էկոնոմիկայի նախարարությունում գնման գործընթացի չարաշահման գործով կալանավորվածների համար։
«Ես որևէ տեղեկություն այս պահին ո՛չ կհաստատեմ, ո՛չ կհերքեմ։ Այո՛, միջնորդությունն ուղարկվել է, մնացածն ընթացքում կմհասկանանք, իրավական գործընթաց է տեղի ունենում։ Այս պահին վերջնական տեղեկություն չկա»,- ասել պատգամավորը։
Նա հավելել է, որ գործընթացն ընթացքի մեջ է, պետք է սպասել արդյունքներին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 8-ի առավոտյան ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով կալանավորվածներին ազատ արձակելու երաշխավորություն։
Գլխավոր դատախազն ԱԺ-ում Աղազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդություն է ներկայացրել
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել ԱԺ։ Վարդապետյանը ներկայացրել...