Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:45

ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել ՄԻԵԴ վճռով խախտում արձանագրած 4 դատավորներին

ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել ՄԻԵԴ վճռով խախտում արձանագրած 4 դատավորներին

Բարձրագույն դատական խորհուրդը Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին 2008-ի Մարտի 1-ի վերաբերյալ ՄԻԵԴ վճռով նկատողություն է հայտարարել։

ԲԴԽ-ն բավարարել է դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը։ Խորհուրդը տեղեկացրել է, որ ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը դեմ է Մինասյանի միջնորդության բավարարմանը։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն էր ներկայացրել։

Արդարադատության նախարարի՝ նշված դատավորներին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը հիմնված է 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի («Հայկական ժամանակ» օրաթերթ) հայցի վերաբերյալ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման վրա, որը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին։

Հայցը վերաբերում էր 2008թ.մարտի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով Երևանում սահմանված արտակարգ դրության ռեժիմի արդյունքում թերթի հրապարակման արգելքին, ինչպես նաև ընկերության կողմից դատարանի մատչելիության մերժմանը: Մասնավորապես, 2008 թվականին «Դարեսկիզբը» փորձել է վիճարկել հրապարակման արգելքը, սակայն նրա հայցերը մերժվել են Վարչական, Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների կողմից։

2021 թվականի սեպտեմբերին ՄԻԵԴ-ը հայցի վերաբերյալ իր վճռում արձանագրել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (կարծիքի արտահայտման ազատություն) և 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում։ Մասնավորապես, ՄԻԵԴ-ը գտել է, որ Վարչական դատարանը, մերժելով «Դարեսկիզբ»  ընկերության հայցի քննությունը, խախտել է վերջինիս դատարան մուտք գործելու իրավունքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+