Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:27

Կարեն Վանեցյանի փաստաբանները հերքել են նրա ձերբակալության մասին լուրը

Կարեն Վանեցյանի փաստաբանները հերքել են նրա ձերբակալության մասին լուրը

Գործարար Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ, և տարածվող լուրերն այն մասին, որ վերջինս անազատության մեջ է՝ չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է նրա փաստաբանական խումբը՝ ի դեմս փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի, որոնք մեկնաբանել են Վանեցյանի ձերբակալության մասին մամուլում տարածված լուրերը:

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Վանեցյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս չի եղել Հայաստանում, նախքան այդ երկար տևողությամբ ՀՀ-ում առհասարակ չի գտնվել, հետևաբար վերջինս մշտապես չի բնակվում ՀՀ-ում, զբաղվում է խոշոր ձեռնարկատիրական գործունեությամբ մի շարք երկրներում, այդ թվում՝ ՌԴ-ում:

Փաստաբանները հավելում են, որ Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու «որոշումը» բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, հետևաբար օրինական ուժի մեջ չի մտել:

Հունվարի 29-ին ռուսական ԶԼՄ-ները հայտնել  էին, որ Մոսկվայում ձերբակալվել է «Exoil Group» հոլդինգի սեփականատեր, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հորեղբոր որդին՝ Կարեն Վանեցյանը, ով Հայաստանում հետախուզման մեջ է գտնվում փողերի լվացման գործով: РБК-ի  աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածն իրեն գործազուրկ է անվանել։ Նրանց տեղեկություններով՝ նա ապրում է Լիպեցկի շրջանում։ Ըստ SHOT-ի՝ հունվարի 28-ի երեկոյան Մոսկվայի ոստիկանությունը Նովի Արբատում բերման է ենթարկել Հայաստանի և Շվեյցարիայի 55-ամյա քաղաքացի Վանեցյանին։

2023 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Շվեյցարիայի և Հայաստանի քաղաքացի Վանեցյանի դեմ՝ փողերի լվացման հոդվածով։ Քննիչների տվյալներով՝ 2018 թվականին Վանեցյանը ձեռք է բերել և տնօրինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12,5 տոկոս բաժնետոմսերը՝ 15,5 միլիոն դոլարով, որոնք փաստացի պատկանել են Վատիկանում ՀՀ նախկին դեսպանին։ Քննիչները կարծում են, որ բոլոր անօրինական գործարքների արդյունքում Վանեցյանն ստացել է 14,526 մլրդ դրամ (35 մլն դոլար)։ Դատախազությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+