Դատարանի որոշմամբ՝ կալանավորել է ՊՆ լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանին: Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց նրա փաստաբան Գոռ Սաղոյանը:
«Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումն ու 2 ամսով կալանքի ենթարկել Ալթունյանին»,- ասաց Սաղոյանը: Նա հայտնեց, որ Ալթունյանը տնային կալանքի տակ էր՝ համակցված գրավի հետ, որը և բեկանվել է: Նրա խոսքով՝ որոշումը բողոքարկելու մասին որոշում դեռ չունեն:
Հիշեցնենք, որ Ալթունյանը 4 անձի հետ միասին մեղադրվում է «ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»։