Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:16

ՔԿ-ն հաստատել է երկու անձի՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու ու պահելու տեղեկությունը

ՔԿ-ն հաստատել է երկու անձի՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու ու պահելու տեղեկությունը

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց, որ ոստիկանությունից հաղորդագրություն են ստացել երկու անձի կողմից առերևույթ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու ու պահելու տեղեկությունը։

Armenia Today-ի հետ զրույցում նա նշեց, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 393 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 6 տարի)։

«Տարվում է քննություն, նշանակվել է համապատասխան փորձաքննություն՝ ներկայացված 3 փաթեթների պարունակությունը, բնույթը, տեսակը պարզելու նպատակով, և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը նշված անձանց ներկայացնել վարույթն իրականացնող մարմին»,- ասաց Աբրահամյանը։

Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց նշված անձանց՝ հայտնի հայաստանյան բուհի աշխատակիցներ հանդիսանալու մասին տեղեկությունը։

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնել են, որ բերման են ենթարկվել հայաստանյան բուհերից մեկի պրոռեկտորն ու ամբիոնի վարիչի պաշտոնակատարը։ Ըստ նրանց՝ պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին և նկատել, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել: Տեղում պարեկները վնասազերծել են նրանց և պարզել է, որ նետված իրերը 3 փաթեթ և 2 գլանակ են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+