ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա դատական նիստը չի կայանալու՝ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրներ ունենալու պատճառով։ Այս մասին հասյտնեցին դատավորի գրասենյակից։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա դատական նիստին նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացնելու դատարանին։