Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Հրազդանի 45-ամյա քաղաքացուն, ով սպառնացել է մեկ այլ քաղաքացու կյանքին, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրել և կատարել խուլիգանություն։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 30-ին, ժամը 01:40-ի սահմաններում, ծառայություն իրականացնող ոստիկանները, սառը զենք կրելու և այլ անձանց կյանքին և առողջությանը անմիջական սպառնալիք հասցնելու կասկածանքով ձերբակալել են Հրազդան քաղաքի 45-ամյա քաղաքացուն։ Նրան ներկայացվել է մեղադրանք: Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։
Նախաքննության ընթացքում նշված տղամարդը հաղորդում է տվել այն մասին, որ պարեկային ծառայության աշխատակիցներից մեկը, բաժին բերելու ճանապարհին, իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել։ Քաղաքացու վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դատարանը կասկածյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 1-ին մասի և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ) հանրային քրեական հետապնդում է հայտարարել։
Ոստիկանության ծառայողների կողմից նշված անձի նկատմամբ բռնություններ գործադրելու ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քաղաքացու վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







